Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի մոտ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 100-ավոր վարորդներ, ի նշան բողոքի, տարբեր մակնիշների բեռնատարներով փակել են նշված անցակետերի ճանապարհները, ինչի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, և խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի։
Վարորդները բարձրաձայնում են՝ ասելով․ «Մենք մտադիր չենք մեր քայլերից հետ կանգնել, քանի որ մեր բողոքը ուղղված է Ռուսաստանի Դաշնության միգրացիայի կանոնների արհեստական խստացման դեմ։ Մենք ստիպված ենք այս քայլին դիմել, որպեսզի մեր կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձեռնարկի անհրաժեշտ քայլեր, բանակցություններ վարի ռուսական կողմի հետ, որպեսզի վերջիններիս կողմից ստեղծված արհեստական խստացումները մեղմացվեն»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

