Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փափազյան և Ավետիսյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։

Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Send