Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

4 տարի առաջ էլ անօրինական ձևով Արթուրին կալանավորեցին, սակայն վերջինս շարք վերադառնալուց անմիջապես հետո, լծվեց իշխող ռեժիմի դեմ պայքարին. Աբրահամյան

Blog Image
Նայում ես «Սրբազան շարժման» գործով կալանավորված անձանց առնչվող խայտառակ ապօրինությունները, մեկը մեկի հետևից պայթող իրավապահ համակարգի և իշխանական քարոզչամեքենայի կեղծ մեղադրանքները ու այս պայմաններում բանտերում տասնյակներով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ կան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել` ինչ իշխանությունները հրատապ կարգով ԱԺ բերեցին մեր գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից, այնուհետև` ազատությունից զրկելու նախաձեռնությունը, հեքիաթային մեղադրանքներ վերագրեցին, վերջում էլ` խուժանապետությանը հատուկ սադրանք հրահրեցին: Արթուրին շատերն են ճանաչում` որպես ազնիվ, նվիրված ու պատվախնդիր մարդու, ով վաղուց իշխանության թիրախում էր և պարզապես առիթ էին փնտրում` վերջինիս ազատությունից զրկելու և քաղաքական պրոցեսներից դուրս թողելու համար: 4 տարի առաջ էլ անօրինական ձևով Արթուրին կալանավորեցին, սակայն վերջինս շարք վերադառնալուց անմիջապես հետո, լծվեց իշխող ռեժիմի դեմ պայքարին: Ազատությո՛ւն Արթուրին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր քաղաքացիներին»,-գրել է Աբրահամյանը:
Send