Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ

Blog Image

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի ԱԳ նախարար Մոհամմեդ Իշակ Դարի հետ:

Ըստ Դարի՝ նրանք համաձայնել են դիտարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։ 

Պակիստանը միակ ՄԱԿ անդամ պետությունն է, որ դեռ չի ճանաչել Հայաստանը որպես պետություն:

Արարարտ Միրզոյանը նույնպես գրել է հեռախոսազրույցի մասին։

«Հաշվի առնելով վերջին զարգացումները և համաձայն երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության տեսլականի, քննարկեցինք Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Send