Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի կետերի քանակը, որը ներկայումս կազմում է 22։
«Նրանք վերցնում են 28 կետերից յուրաքանչյուրը և կրճատում մինչև 22», - լրագրողներին ասաց Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ինչ զիջումների պետք է գնա Ռուսաստանը ուկրաինական կարգավորման հարցում։ Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախնական առաջարկը «հայեցակարգ» է, այլ ոչ թե ծրագիր։
