Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18 շենքի մոտ բախվել են «Toyota», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
