Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ տեղի է ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Միխայել Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Նելյա Մ․-ին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send