Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը քննադատել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ «անօդաչու թռչող սարքերի պատի» նախաձեռնությունը։
Մակրոնը կասկածներ է հայտնել այն մասին, թե արդյոք «երկաթե գմբեթները կամ անօդաչու թռչող սարքերի պատերը» արդյունավետ կլինեն եվրոպացիների համար։ «Դա շատ ավելի բարդ և ընլայնված է», - ընդգծել է նա։
Մակրոնին աջակցել են նաև Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։