Գերմանիան, համագործակցելով Հորդանանի հետ, «օդային կամուրջ» կստեղծի՝ Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու համար։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ կհամակարգեն գործողությունները Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ։ Վերջիններս նույնպես պատրաստ են «Օդային կամուրջ» ապահովել՝ սնունդ և դեղորայք հասցնելու համար:
Մերցը նաև ասել է, որ ԱԽ նիստում քննարկվել է Պաղեստինի Պետության հնարավոր ճանաչման հարցը։