Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հասնելը կախված կլինի Մոսկվայից և Կիևից։ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ի վերջո, դա նրանցից է կախված։ Եթե նրանք որոշեն, որ չեն ցանկանում դադարեցնել պատերազմը, այն կշարունակվի։ Մենք կփորձենք դադարեցնել այն», - ասել է նա։
Երեքշաբթի ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Բանակցությունները տևել են գրեթե հինգ ժամ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ԱՄՆ ծրագրի շուրջ։ Նա հավելել է, որ Պուտինը քննադատել է ԱՄՆ առաջարկներից մի քանիսը, «սակայն համաձայնել է դրանցից շատերի հետ»։
