Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն տուգանվել է 10 միլիոն դրամի չափով

Blog Image

Սույն թվականի հոկտեմբերի 8-ի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամի չափով տուգանել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ Հանձնաժողովի իրավական ակտերի պահանջների խախտման համար, հայտնել է կառույցը:

«Մեկ այլ որոշմամբ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում 2025 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխություններով պայմանավորված վերանայվել են «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի համար սահմանված կարգավորվող ուղիղ պայմանագրերի շուկայի՝ 2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների չափաքանակները՝ դրանք զրոյացնելով, ինչը հնարավորություն է տալիս վերջինիս տվյալ ամիսներին առաքված ամբողջ էլեկտրական էներգիան վաճառել օր առաջ շուկայում՝ մրցակցային գներով»:

Send