Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ փոխվարչապետ Մատեո Սալվինիի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին արված հայտարարություններից հետո։
Փարիզը Սալվինիի հայտարարությունները որակել է «անընդունելի»:
Միլան կատարած այցի ժամանակ Սալվինիին հարց էին ուղղել «Կամեցողների կոալիցիայի» կողմից Ուկրաինայում իտալական զորքեր տեղակայելու հնարավորության մասին: Իտալիայի փոխվարչապետը պատասխանել էր, որ «Ֆրանսիայի նախագահը թող ինքը գնա այնտեղ, սաղավարտ հագնի ու զենք վերցնի»։
Ֆրանսիայի ԱԳՆ-ում Իտալիայի դեսպանին ասել են, որ Սալվինիի խոսքերը «հակասում են երկու երկրի միջև վստահության մթնոլորտին ու պատմական հարաբերություններին», գրել են ԶԼՄ-ները։