Ինչ վտանգավոր բարդությունների է կարող բերել կարմրուկը․ մանրամասներ

Ինչ վտանգավոր բարդությունների է կարող բերել կարմրուկը․ մանրամասներ

Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով:

Վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները.

բարձր ջերմություն,

հազ, ռինիտ,

քթահոսություն,

աչքերի կարմրություն,

մարմնի ցանավորում:

Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում:

Կարմրուկը կարող է առաջացնել նաև սուր էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ:

Վարակվելու հետևանքով հնարավոր է նաև ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:

Հղիության ընթացքում կարմրուկը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝

վիժում.

վաղաժամ ծննդաբերություն.

նորածինների ցածր քաշ.

թոքաբորբ.

գլխուղեղի վնասվածք.

մայրական մահ:

Կարմրուկի դեմ պատվաստումներն արվում են 2 դեղաչափով՝ 1 տարեկանում և 4-6 տարեկանում: Կարող են պատվաստվել նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք:

Պատվաստվելով՝ պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք):

Առողջապահության նախարարություն