Բարոյական լեգիտիմություն ենք տալիս կոռուպցիոն սխեմաների մասնակիցներին․ Աղազարյան

Բավականին խորը քննարկումներ են եղել, բայց բոլոր դեպքերում ինձ մոտ անհանգստություններ կան, օրինակ այն, որ օրենքի նախագիծը համապարփակ չէ և, ըստ էության, պարոն Սարգսյանն էլ այդ մասին նշեց։ Այս մասին այսօր իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով թիմակից Հայկ Սարգսյանի օրենքի նախագծի մասին։

«Բացի համապարփակ չլինելուց այլ հարցեր էլ կան, բոլորս էլ գիտենք, որ կոռուպցիոն որոշակի սխեմաներ կան, որոնց արդյունքում որոշ երիտասարդներ ազատվում են ծառայությունից, մենք այս նախագծով բարոյական լեգիտիմություն ենք տալիս այն մարդկանց, որոնք ընդգրկված են այս կոռուպցիոն սխեմաների մեջ»,-ասաց Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում