Ինչպե՞ս է առաջացել Մեծ Սֆինքսը․ նոր բացահայտում (լուսանկար)

Ինչպե՞ս է առաջացել Մեծ Սֆինքսը․ նոր բացահայտում (լուսանկար)

Գիզայի Մեծ Սֆինքսը, հավանաբար, առաջին անգամ ձևավորվել է քամուց և ավելի վաղ, քան հին եգիպտացները քանդակել էին խորհրդանշական արձանը իր վերջնական ձևով: Այս մասին հայտնի է դարձել վերջին հետազոտություններից մեկով։

Հետազոտության համաձայն՝ սֆինքսի նման ձևեր կարող են առաջանալ արագ քամիների պատճառով քանդված նյութերից:

«Մեր արդյունքները ենթադրում են հնարավոր «ծագման պատմություն» այն մասին, թե ինչպես են կարող էրոզիայից առաջանալ սֆինքսի նման գոյացություններ»,- ասել է հետազոտության համահեղինակ Լեյֆ Ռիսթոֆը Նյու Յորքի համալսարանից:

Հնագետները երկար ժամանակ են ենթադրություններ ունեցել Մեծ Սֆինքսի խորհրդավոր ծագման մասին, որը հնագույն Գիզայի Մեծ բուրգի մոտ է։ Սֆինքսն ունի առյուծի մարմնի և փարավոնի գլխի տեսք, որը ենթադրաբար, Խաֆրե փարավոնն է:

Մոտ 20 մ բարձրությամբ և 73 մ երկարությամբ կոթողն աշխարհի ամենամեծ մոնոլիտ արձանն է։

Նրա ճշգրիտ տարիքը և ստեղծան նպատակը դեռևս քննարկման առարկա են, բայց ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ այն կառուցվել է Հին Եգիպտոսի շրջանում՝ մ.թ.ա. մոտ 2500 թվականին, սակայն որոշ տեսություններ ենթադրում են, որ այն կարող է շատ ավելի հին լինել:

Հետազոտության ընթացքում գիտնականները կրկնել են պայմանները, որոնք գոյություն են ունեցել 4500 տարի առաջ, երբ կառուցվել է Գիզայի Սֆինքսը, որպեսզի ցույց տան, թե ինչպես է քամին շարժվում ժայռային գոյացությունների ուղղությամբ:

Հետազոտողները հույս ունեն ավելի լավ հասկանալ, թե ինչպես են անապատներում հայտնաբերված յարդանգ կոչվող անսովոր ժայռային գոյացությունները ձևավորվում քամուց բերված փոշուց և ավազից:

Նրանք հույս ունեին ուսումնասիրել, թե ինչպես կարող էր Մեծ Սֆինքսը առաջանալ որպես յարդանգ, այնուհետև մարդկանց կողմից քանդակվել հայտնի արձանի տեսքով:

Արձանը 1849 թվականին