Միայն զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը չի, որ կայացնում է որոշում պիտանելիության մասով.Ավանեսյան
Զորակոչիկների փորձաքննության մասով մենք ունենք հետազոտությունների ծավալի շատ մեծ աճ։ Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սա նշանակում է, որ հետազոտություններն իրականացվում են ավելի լայն շրջանակով և շատ ավելի խորությամբ։ Մենք վերջին տարիներին մի քանի անգամ ՊՆ-ի հետ համատեղ վերանայել ենք Կառավարության որոշումները, համաձայն որոնց՝ սահմանված է հիվանդությունների ցանկը, վիճակների ցանկը, որով որոշվում է պիտանելիությունը զինծառայության և նաև գործընթացների մասով փոփոխություններ են արվել: Միայն զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը չի կայացնում որոշում պիտանելիության մասով, այլ կա արդեն փորձագիտական հանձնաժողով»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում