Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժեց իր խոստումը․ Խաչատրյան

ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է այժմ ընթանում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այժմ Տավուշում պիլոտային սահմանազատման ու սահմանագծման գործընթաց է իրականացվում։

«Այդ ամենն առանց որևէ իրավական հիմնավորման սկսվեց Շուռնուխից ու հիմա շարունակվում է Տավուշում»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ այդ ամենը կանխելու համար իրենք ԱԺ հայտարարության տեքստ առաջարկեցին, սակայն իրենց ի պատասխան ասացին, որ Կառավարությունն օրենքի նախագիծ կբերի՝ այդ ամենը կարգավորելու համար։

«Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժեց իր խոստումը։ Որևէ օրենքի նախագիծ այստեղ չի առաջարկվել, որով կկանոնակարգվի այդ գործընթացը։ Այսօր սահմանազատումից բացի Կառավարությունն իրականացնում է նաև սահմանագծում՝ անհասկանալի բազայի վրա։ Ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրամանով է դա եղել։ Հանձնախումբը զուտ խորհրդատվական մարմին է, ո՞ւմ է տվել այդ խորհուրդը»,- նկատեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։