Երևանի համայնքային մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվում

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ:
Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1,700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է։
Երևանի քաղաքապետարան