Հունաստանը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց․ Գերապետրիտիս

Միշտ պատրաստակամ ենք սատարելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների գործընթացը։ Այս մասին այսօր Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը։ 

Նախարարի խոսքով՝ շատ կարևոր է Հայաստանին աջակցելը, ըստ նրա՝ սա կարևոր է նաև Եվրոպայի համար։ «Մենք կարծում ենք, որ Հայաստանը Եվրոպայի կարևոր մի մասն է, պատմական կապեր կան։ Մենք շարունակաբար այս քայլերն առաջ կտանենք»,- ասաց նախարարը։

Յորղոս Գերապետրիտիսի խոսքով՝ Հունաստանը շուտով սատարելու է մի ծրագիր, որը ֆինանսավորելու է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ 

«Նրանց կարիքները գիտեք, որ էլ ավելի են ծավալվել, մասնավորապես՝ կեցության հետ կապված։ Մեզ համար կարևոր է նաև, որ մշակութային վայրերը պահպանենք, մենք արշավ ենք կազմակերպելու ԵՄ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, մենք միանշանակ կողմ ենք, որ էմբլեմատիկ քրիստոնեական վայրերը պահպանվեն ԼՂ-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը պետք է իր տեղում լինի՝ բացահայտելու այն վնասները, որոնք այս վայրերը կրում են կամ կարող են կրել․ Հունաստանը միշտ պատրաստակամ կլինի, հուսալի դաշնակից է լինելու ԵՄ-ի առջև»։

Մանրամասները՝ տեսանյութում