Ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու մեղադրանքով Վրաստանում 2 քաղաքացի է ձերբակալվել։
Նրանց տներից առգրավվել են զինամթերք, էլեկտրոնային սարքեր, կանխիկ գումար և այլ բաներ, հայտնել է Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։
Ձերբակալվածներին սպառնում է 10-ից 18 տարվա ազատազրկում։