Windows-ում ներկառուցված VPN են գտել

Windows-ում ներկառուցված VPN են գտել

Ամերիկյան Microsoft ընկերությունը Edge բրաուզերում ավելացրել է սեփական VPN ծառայությունը, որը լռելյայն ներկառուցված է Windows օպերացիոն համակարգում, հայտնում է Neowin-ը։

Նշվում է, որ VPN ծառայությունը Secure Network (Անվտանգ ցանց) է կոչվում եւ ներկայումս հասանելի է միայն Edge Insiders թեստավորման ծրագրի մասնակիցների սահմանափակ շրջանակի համար։

Microsoft-ում պատմել են, որ սա պարզեցված VPN է, որը երրորդ կողմի ծրագրային ապահովման կամ բրաուզերի համար ընդլայնումներ չի պահանջում: Գործառույթը թույլ կտա Edge-ի օգտատերերին ապահով կապ ունենալ հանրային ցանցերում աշխատելիս, որտեղ գաղտնիության պաշտպանություն չկա:

Secure Network-ի օգտագործումը թույլ կտա թաքցնել ձեր IP հասցեն, գաղտնագրել տվյալները եւ տրաֆիկն ուղղել Cloudflare-ով աշխատող ապահով ցանցի միջոցով: Դրա օգնությամբ տարածաշրջանային սահմանափակումները շրջանցելն անհնարին կլինի, պարզաբանել են ընկերությունում։