Մոսկվայում ձերբակալել են ուղեւորի վրա կրակած տաքսու վարորդին

Մոսկվայում ձերբակալել են ուղեւորի վրա կրակած տաքսու վարորդին

Մոսկվայում ուղևորի վրա տրավմատիկ ատրճանակից կրակած տաքսու վարորդը բերման է ենթարկվել, հայտնում է մայրաքաղաքի դատախազությունը Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ վարչությունը հայտնել էր, որ Մոսկվայի Միջազգային մայրուղում 1968 թվականին ծնված տաքսու վարորդը կոնֆլիկտի ժամանակ տրավմատիկ ատրճանակից մի քանի անգամ կրակել է ուղեւորի գլխին։ Տուժածը հոսպիտալացվել է։

«Հաշվի առնելով Գոլովինսկի միջշրջանային դատախազության դիրքորոշումը՝ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ մեղադրյալը խնդրել է ընտրել տնային կալանք կամ որոշակի գործողությունների արգելք։