Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն և «Honda Accord»-ը, կան վիրավորներ

Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն և «Honda Accord»-ը, կան վիրավորներ

Ապրիլի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմանում Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են 50-ամյա Սեդրակ Արշակյանի վարած Honda Accord մակնիշի և 36-ամյա Վարդան Սիրունյանի վարած Hyundai Sonata ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 3 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա ժամանած բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։