Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հողային աշխատանքներ կատարելիս 34-ամյա վարորդը «Howo» բեռնատարով կողաշրջվել է

Blog Image

Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մակար Առաքելյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Դավիթ Բեկի 101 հասցեի հարևանությամբ հողային աշխատանքներ կատարելիս ավտոմեքենան հետընթաց վարելիս կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց և դուրս է գրվել։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ տրակտորով դարձի բերվեց։ 
 

Send