Գիտնակաները վիդեոխաղեր խաղացողների մոտ ուղեղի բարձր ակտիվություն են նկատել

Գիտնակաները վիդեոխաղեր խաղացողների մոտ ուղեղի բարձր ակտիվություն են նկատել

Վիդեոխաղերը մեծացնում են ուղեղի ակտիվությունը և որոշումներ կայացնելու հմտությունները, ինչի հաշվին խաղացողներն ավելի արագ և ճշգրիտ են արձագանքում և ավելի լավ են կարողանում որոշումներ կայացնել: Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Neuroscience ամսագիրը։

ԱՄՆ-ի Ջորջիայի համալսարանի գիտնականները, օգտագործելով մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, պարզել են, որ վիդեոխաղերը կարող են օգտակար գործիք լինել ընկալման-ճանաչողական մակարդակում որոշումներ կայացնելու համար, երբ որոշումը կազմված է փուլերից և գործողություններից:

«Մեր երիտասարդության ճնշող մեծամասնությունը վիդեոխաղեր է խաղում շաբաթական ավելի քան երեք ժամ, սակայն խաղերի օգտակար ազդեցությունը որոշումների կայացման և, ընդհանուր առմամբ, ուղեղի վրա հստակ հայտնի չեն: Մեր աշխատանքը տալիս է որոշ պատասխաններ: Վիդեոխաղերը կարող են արդյունավետորեն օգտագործվել ուսուցման, օրինակ՝ արդյունավետ որոշումների կայացման ուսուցման, թերապևտիկ միջամտությունների համար», – ասել է Ջորջիայի համակարգչային գիտությունների բաժնի դոցենտ Մուկեշ Դհամալան:

Հետազոտությանը մասնակցել է ուսանողական տարիքի 47 մասնակից, որոնցից 28-ը դասակարգվել են որպես սովորական խաղացողներ, իսկ 19-ն ընդհանրապես չեն խաղացել վիդեոխաղեր։ Հետազոտությանը մասնակցել է ուսանողական տարիքի 47 մասնակից, որոնցից 28-ը դասակարգվել են որպես սովորական խաղացողներ, իսկ 19-ն ընդհանրապես չեն խաղացել վիդեոխաղեր։ Փորձի շրջանակում փորձարկվողները պառկել են հայելիով տոմոգրաֆի ներսում, որը թույլ է տվել տեսնել ազդանշանը, ինչին անմիջապես հաջորդել է շարժվող կետերի ցուցադրումը: Հետազոտությունը ցույց է տվել, որ վիդեոխաղեր խաղացողներն ավելի արագ և ճշգրիտ են արձագանքել:

«Այս արդյունքները ցույց են տալիս, որ վիդեոխաղերը պոտենցիալ կերպով բարելավում են զգալու, ընկալելու և դրանք գործի վերածելու որոշ ենթագործընթացներ՝ որոշումներ կայացնելու հմտությունները բարելավելու համար: Այս արդյունքները լույս են սփռում այն հարցի վրա, թե ինչպես են վիդեոխաղերը բարելավում առաջադրանքներ կատարելու ուղեղի կարողությունը և հմտությունների զարգացման ներուժը», – եզրակացրել են հետազոտողները: