Գիտեի, որ Աշոտիկի գործն ա առաջին պլանում, քննչականում ասացին՝ միացրել են իրար․ Գալեյանը՝ մեղադրանքի մասին

Գիտեի, որ Աշոտիկի գործն ա առաջին պլանում, քննչականում ասացին՝ միացրել են իրար․ Գալեյանը՝ մեղադրանքի մասին

Գիտեի, որ Աշոտիկի գործն ա առաջին պլանում, քննչականում ասացին՝ միացրել են իրար. MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանն այսօր տեղեկարցեց, որ Գալեյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել։ 

«Չգիտեմ, թե կոնկրետ որ գործի շրջանակներում ա սա, չեմ էլ հետաքրքրվել։ Ես հարցրեցի՝ Աշոտիկի գործը չէ՞ր առաջին պլանում, ասեցին՝ բոլոր գործերը միացրել են իրար»,-ասաց Գալեյանը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեղադրանքի հիմքում նաեւ անցյալ տարի հունիսի 30-ին դատախազության առջեւ տեղի ունեցած միջադեպն է։ 

«Դատախազության դիմաց ծնողների ակցիայի ժամանակ մի քանի անձ փորձում էին սադրել ծնողներին, մոտենալ նկարել եւ տեսանկարահանել։ Նրանք հայտարարում էին, թե սա իրենց երկրի դատախազությունն է, իրավունք ունեն։ Այդ ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել   Գալեյան եղբայրների, Վահիդ Սահակյանի եւ սադրիչների միջեւ։ Ծնողները ստացել էին մարմնական վնասվածքներ, դիմել էին դատաբժշկական փորձաքննության։ Ոստիկանության Էրեբունու բաժնում բացատրություն էին տվել ու խնդրել՝ պատասխանատվության ենթարկել սադրիչներին։ Մեկ տարվա ընթացքում որեւէ ծնողի հարցաքննության չեն կանչում , որեւէ գործողություն չեն կատարել, իսկ այսօր մեղադրանք են ներկայացնում Գալեյան եղբայրներին»,-մանրամասնեց փաստաբանը։

Լիա Սարգսյան