Բոյարսկին հոսպիտալացումից հետո վերադարձել է տուն․ մանրամասներ

Բոյարսկին հոսպիտալացումից հետո վերադարձել է տուն․ մանրամասներ

Դերասան ու երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից և արդեն տուն է վերադարձել։ Այս մասին «Ֆոնտանկային» հայտնել են Պետդումայի պատգամավոր և արտիստի որդի Սերգեյ Բոյարսկին։

«Հայրիկը տանն է, ամեն ինչ լավ է: Ներկայացումը կներկայացվի 31-ին»,- հավելեց նա։

Միխայիլ Բոյարսկու հոսպիտալացման մասին հայտնի է դարձել դեկտեմբերի 28-ին։ Այնուհետև «112» տելեգրամյան ալիքը հայտնել էր, որ նրան շտապ տեղափոխել են Սանկտ Պետերբուրգի բուժհաստատություններից մեկը՝ միջին ծանրության վիճակով։ Բոյարսկին հիվանդանոց էր այցելել սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է, որ նա հոսպիտալացվել է։