Փորձեմ էմոցիան հանել. Աշոտյանի փաստերով լի ելույթը

Դատարանը շարունակում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը:

Իր ելույթում Աշոտյանը փաստարկներ ներկայացրեց, թե ինչով է անհիմն իր կալանքը: 

"Խնդրում եմ, ինձ բացատրե՛ք՝ տնային կալանքը ինչո՞վ է ավելի լիբերալ, քան իմ այսօրվա ռեժիմը: Որովհետև ես էսօր անազատության մեջ եմ, բայց ունեմ զանգերի իրավունք, տեսակցություններս բաց են: Պատգամավորները հիմա շաբաթը մի անգամ այցելում են ինձ, տնային կալանքի դեպքում չեմ ունենա դա",- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա ամեն փաստարկից հետո գրեթե հարց էր հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է ավելի շատ ազդել քննության վրա, եթե խափանման միջոցը փոխվի:

Մանրամասները՝ տեսանյութում