Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ MediaHub TV

Որտե՞ղ է պահվում Սամվել Կարապետյանը և ինչպե՞ս են դիմավորել նրան բանտում

Blog Image

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար Սամվել Կարապետյանին երեկ դատական նիստից հետո տեղափոխել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ 

MediaHub-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել նրա տեղափոխումից և բանտում տեղավորվելուց։ Նախ գիշերը մոտ 12-ի կողմերն են Սամվել Կարապետյանին տարել «Արմավիր» ՔԿՀ, և, խցում տեղավորվելուց որոշ ժամանակ անց, նրան նաև փաստաբանն է այցելել։ Մեր տեղեկություններով՝ Կարապետյանը շատ հանգիստ, առանց էմոցիաների է ընդունել իր կալանքը, բանտում նրան դիմավորել են հարգանքով, անգամ հարցրել են՝ ինչի՞ կարիք ունի, ի՞նչ կցանկանա, սակայն Կարապետյանն ասել է՝ որևէ բանի կարիք չունի, ուզում է միայն հանգստանալ։ Այլ բան չի խոսել։ 

Հայտնի գործարարին տեղավորել են կարանտինային զոնայում, որտեղ նա միայնակ է խցում, դեռ յոթ օր կմնա այդտեղ, որից հետո կորոշեն, թե որ խուց տեղափոխեն և ում հետ կկիսի խուցը։

Հիշեցնենք, երեկ մի քանի ժամ տևած դատական նիստից հետո Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, ի վերջո, որոշեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունն ու ուղարկել կալանքի Սամվել Կարապետյանին։ Նրա փաստաբանները սա համարում են ակնհայտ ապօրինի որոշում և պատրաստվում են բողոքարկել այն վերադաս ատյանում։ 

Վահե Մակարյան

Send