«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ քաղցկեղի բուժում է ստանում, իսկ ամուսինը դեռ մնում է կոմայի մեջ։
«Ես ուրախ կլինեի գրել, որ լավ եմ, բայց փորձում եմ երբեք չստել։ Տիգրանը դեռ կոմայի մեջ է, իսկ ես քաղցկեղի բուժում եմ ստանում։ Ի՞նչ լավ բան կա դրանում։ Շուտով ինձ կտեսնեք կեղծամներով։ Միասին կընտրենք լավագույնը», - գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնել էր, որ հիվանդությունը ախտորոշվել է սեպտեմբերի սկզբին։