Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Վախկոտությունը կորստաբեր է, լինենք միասնական, որ կարողանանք անկորուստ պահպանել երկիրը․ կաթողիկոս

Սիրելինե՛ր, առկա անվտանգային սպառնալիքների հանդիման լինենք համերաշխ, միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրը և անխռով ազգային մեր կյանքը։ Մեր պատգամն ենք բերում իշխանություններին, ինչպես սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պետք է ասեր՝ արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում, արիությունը ոգու զորություն է արդարությունն ու ճշմարտությունն պաշտպանելու համար։ Այս մասին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Չտկարանանք դժվարությունների առջև, մեր Սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության, ապահովության ու անվտանգության իր օրհնությունները։ Մշտահունջ պահենք մեր հոգիներում և մեր սրտերում աղոթքն առ Աստված։ Աստված միշտ օգնական է լինելու և պահապան է լինելու մեր ժողովրդին»,– ասաց Վեհափառը։

Մանրամասները՝ տեսանյութում

Send