Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ (լուսանկարներ)

Շրջանառության մեջ են դրվում ՀՀ նոր հուշադրամներ (լուսանկարներ)

2024 թվականի մարտի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառ​ության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները: Հայտնել է Կենտրոնականա բանկը:

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Դիմերես՝ դրվագ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, Փարաջանովի արձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.):

Դարձերես՝ Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի թեմաներով»․ 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից:

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Աննա Կուրղինյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ 

Մետաղը/հարգը ոսկի 9000

Քաշը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 300 հատ

Թողարկման տարեթիվը 2024

 

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

Դիմերես՝ եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (նկարազարդող՝ Խ. Գյուլամիրյան, 1963 թ.):

Դարձերես՝ Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սևակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին: Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը/հարգը ոսկի 9000

Քաշը 8,6 գ

Տրամագիծը 22,0 մմ

Որակը պրուֆ

Դրամաշուրթը ատամնավոր

Թողարկման քանակը 300 հատ

Թողարկման տարեթիվը 2024