Փյունիկ-Շերիֆ հանդիպումը սկսվեց մեկ րոպե լռությամբ

Փյունիկ-Շերիֆ հանդիպումը սկսվեց մեկ րոպե լռությամբ

Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում «Փյունիկը» օգոստոսի 18-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում է Տիրասպոլի «Շերիֆի» հետ։

Հանդիպումը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգանքի տուրք մատուցելով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձության զոհերի hիշատակին։ Նշենք, որ Ֆուտբոլիստները հանդիպումը անցկացնում են սև թևկապներով։

Հիշեցնենք՝ «Շերիֆը» Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլում երկու հանդիպումներում (1:2, 1:2) զիջել է Չեխիայի չեմպիոն Պլզենի «Վիկտորիային», իսկ «Փյունիկն» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 3-րդ փուլ՝ երկու հանդիպումների արդյունքով (0:2, 0:5) զիջել է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային»։ Նշենք, որ երկու ակումբներն էլ իրենց երկրների ամենատիտղոսակիր ակումբներն են։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 25-ին, Մոլդովայում։ Հանդիպումը կմեկնարկի 21։00-ին։

Աղբյուրը՝ armsport.am