Խոշոր հրդեհ՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի տարածքում

Խոշոր հրդեհ՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի տարածքում

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի թիվ 8 հասցեում գտնվող «Կիլիկիա» գարեջրի գործարանի տարածքում: Գրել է Shamshyan.com-ը։

Քանի որ տարածքը կողպված է, պարեկների միջամտությամբ այն բացվել է, որից հետո հրշեջ-փրկարարները կարողացել են նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է գարեջրի գործարանի տարածքում չշահագործվող տնակը և կուտակված փայտը:

Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:  

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: