Ճապոնիայի Նագոյա համալսարանի գիտնականներն առաջարկել են հետևել իոնոսֆերային փոփոխություններին՝ ցունամիները կանխատեսելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Earth, Planets and Space ամսագրերում։ Մասնագետները վերլուծել են 2022-ին ցունամի առաջացրած Հուան-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբխի ժայթքումից հետո արբանյակների տվյալները։
Հայտնի է, որ ցունամին դեֆորմացնում է մթնոլորտի ներքին շերտերը, վնասում է ձայնային և գրավիտացիոն ալիքները, որոնք իրենց հերթին առաջացնում են իոնոսֆերայի փոփոխություններ։ Քանի որ իոնոսֆերայի միջով են անցնում ռադիոալիքները, տարերային աղետները կարող են խոտաններ առաջացնել ռադիո ազդանշաններում և կարող են հանգեցնել GPS տեղորոշման համակարգի խանգարումների ։
Մագնիսական դաշտի ուժային գծերի էլեկտրամագնիսական ալիքները շարժվել են 1000կմ/վ արագությամն, ինչը մի փոքր ավելին է օդի ճնշման ալիքի արագությունից, որը ձայնի արագությամբ է շարժվում՝ 315 մ/վ։ Այդպիսով իոնոսֆերային փոփոխությունները գրանցվել են մթնոլորտային ճնշման ալիքներից 3 ժամ առաջ։