Իսրայելը թույլ չի տա խաղաղ բնակիչների վերադարձը Գազայի հատվածի հյուսիս, քանի դեռ չի կարգավորվել իսրայելցի խաղաղ բնակիչ Արբել Յեհուդի ազատ արձակման հետ կապված իրավիճակը, այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը, գրել է ՏԱՍՍ-ը։
Յեհուդը պաղեստինյան արմատականների պատանդն է։
«Պայմանագրի համաձայն՝ Իսրայելը թույլ չի տա Գազայի բնակիչներին շարժվել դեպի հյուսիս Գազայի հատված, քանի դեռ չի լուծվել քաղաքացի Արբել Յեհուդի ազատ արձակման հարցը»,- ասվում է հաղորդագրությունում։»,- ասված է հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ-ը հաջորդ շաբաթ օրը կազատի պատանդին, որի պատճառով Իսրայելը թույլ չի տալիս Գազայի բնակիչներին վերադառնալ հյուսիս, հայտնել է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրին։