Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կրկին միջազգային օրակարգ բերվեց․ Խաչատրյան

ԼՂ կարգավիճակի հարցը միջազգային օրակարգ կրկին բերվեց, ինչը ողջունելի է։ Այդ մասին այսօր խորհրդարանում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևին։

Նրա խոսքով՝ կոչ եղավ, որ Ադրբեջանն իր զորքերը դուրս բերի ՀՀ տարածքից։

«Բացի այդ, քաղաքական առումով շատ կարևոր ուղերձ էր, և հիմա ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ այս ամենից օգտվեն»,- նշեց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։