Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է հայտնի

Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է հայտնի

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Սրբազանը հուլիսի 15-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտնել էր Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հիմքերը։ «Պարզվում է՝ խորհրդարանում փողկապով էդ նեռը  զրպարտել ու ասել է՝ եպիսկոպոսը մոտեցել է հունիսի 12-ին ոստիկաններին, ասել է՝ տղաներ, սաղավարտները իզուր էլ դրել եք, մի դրեք սաղավարտները, հետո գնացել է եւ քարերով հարվածելու գործընթաց է կազմակերպել նույն մարդը՝ այսինքն՝ ես»,- ասել էր նա։

«III. Հայցվորի պահանջները.Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով՝ԽՆԴՐՈՒՄ ԵՄպարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել Հայցվորի վերաբերյալ ներկայացված և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալը. «որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը»- www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջի ( https://www.facebook.com/nikol.pashinyan ) միջոցով ուղիղ եթեր դուրս գալու կամ հերքման տեքստը պարունակող տեսանյութ տեղադրելու, - ուղիղ եթերի ընթացքում կամ տեղադրվող տեսանյութով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալը հերքելու, - ուղիղ եթերի կամ տեղադրված տեսանյութը «Հերքում՝ Վազգեն Գալստանյանի վերաբերյալ» վերնագրելու և- ուղիղ եթերի տեսանյութը կամ տեղադրված տեսանյութը www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ Պատասխանողին պատկանող պաշտոնական էջում (https://www.facebook.com/nikol.pashinyan ) պահպանելու եղանակով»,- նշված է պահանջի մեջ։

Գործը մակագրվել է դատավոր Մալվինա Հարությունյանին։