Մանդատը միանշանակ վերցնելու եմ, անելիքներ ունեմ․ Անուշ Քլոյան

Երեկ արդեն հայտնել ենք, որ 72 տարեկան հասակում մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նշենք, որ նա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։
Երեկ նաև գրել էինք, որ ՔՊ նախընտրական ցուցակի հաջորդ համարը Անուշ Քլոյանն է, որը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է։
Մեզ հետ զրույցում Քլոյանն ասաց, որ դեռ նման խոսակցություն չի եղել իր հետ, սակայն ցուցակի հաջորդ անդամն ինքն է, և բնական է, որ ստանձնելու է մանդատը։
«Միանշանակ վերցնելու եմ մանդատը, անելիքներ շատ ունեմ։ Ես իմ թիմի կողքին պինդ կանգնած եմ ու գնալու եմ ԱԺ»,- ասաց նա։
Հարցին, թե իրեն չե՞ն կաշկանդում այն բացասական մեկնաբանությունները, որ գրվում են Վիգեն Խաչատրյանի մասին, անգամ մահից հետո, և դա այն պատճառով, որ վերջինս ՔՊ-ական էր, Քլոյանը պատասխանեց՝ ոչ։
«Ես միշտ պայքարի մեջ եմ, պայքարող տեսակ եմ ու որևէ վախ չունեմ»,- նշեց նա։
Նարե Գնունի