Այդ խուլիգանը վաղն առավոտ պետք է հրաժարական տա․ Ղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Այդ խուլիգանը վաղն առավոտ պետք է հրաժարական տա․ Ղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

Խորհրդարանական ընդդիմության մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

"Այդ խուլիգանը վաղն առավոտյան պետք է հրաժարական տա ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։

Հակառակ դեպքում, Ազգային ժողովը պետք է պաշտոնանկ անի նրան։

Այս տրամաբանական ընթացքը ոչ մի կապ չունի իրավապահ մարմինների գործողությունների հետ, որոնք վաղուց պետք է ձերբակալած լինեին նրան և ուղեկցող թիկնապահներին"։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել, երբ վերջինս իշխանության ներկայացուցչին տեսնելիս անվանել է նրան դավաճան։ ԱԺ նախագահը հրահանգել է իր անվտանգության աշխատակիցներին բռնել այդ քաղաքացուն, իսկ ինքը, մոտենալով Մկրտչյանին, նվաստացրել է վերջինիս՝ հայհոյելով ու թքելով քաղաքացու դեմքին։ Ըստ ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի՝ հայհոյելուց ու թքելուց հետո Սիմոնյանի թիկնապահներն այնքան ժամանակ են պահել Կարեն Մկրտչյանին, մինչեւ ժամանել են ոստիկանները ու նրան տեղափոխել բաժին, որտեղ Կարենի անձը ճշտելուց հետո՝ բաց են թողել։