Դավիթ Գրիգորյանը և Բորիս Շատվերյանը՝ աշխարհի փոխչեմպիոններ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող սամբոյի աշխարհի առաջնությունում Դավիթ Գրիգորյանը նվաճեց Հայաստանի 5-րդ արծաթե մեդալը՝ հռչակվելով աշխարհի փոխչեմպիոն:
98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 հաղթանակից հետո եզրափակիչում գոտեմարտեց FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովի հետ եւ պարտվեց 0:6 հաշվով: Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը եզրափակիչում գոտեմարտեց Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ եւ 0:5 հաշվով ցավալի պարտություն կրեց: Գոտեմարտի ավարտին հայ սամբիստը չկարողացավ զսպել արցունքները: