Գիտակցությունը գործում Է ուղեղի մահից հետո. գիտնականները հետազոտություն են հրապարակել

Գիտակցությունը գործում Է ուղեղի մահից հետո. գիտնականները հետազոտություն են հրապարակել

Մարդու գիտակցությունը կարող է գործել ուղեղի մահից հետո մի քանի րոպե: Այս մասին վկայում են Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների խմբի հետազոտությունը, գրել է The Telegraph-ը։

Բրիտանացի գիտնականները 4 տարի են անցկացրել՝ ուսումնասիրելով 2 հազար մարդու տվյալները Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների և Ավստրիայի 15 հիվանդանոցներում։ Հետազոտվածների մոտ բժիշկները սրտի կանգ են ախտորոշել։

Փրկվածների մոտավորապես 40 տոկոսը նկարագրել է ինչ-որ «իրազեկում» սրտի կանգի և վերագործարկման միջև ընկած ժամանակահատվածում:

Գիտնականները որպես օրինակ նշել են Սաութհեմփթոնից 57-ամյա սոցիալական աշխատողի նկարագրած փորձը։ Նրա խոսքով` կլինիկական մահվան ժամանակ ինքը եղել է «մարմնից դուրս» ու «կարողացել է հետևել», թե ինչպես են իրեն կյանք վերադարձնում։ Հետզոտողները նշել են, որ նրա պատմության մանրամասները համապատասխանում են այն ամենին, ինչ իրականում տեղի է ունեցել այդ պահին։

«Մենք գիտենք, որ ուղեղը չի կարող գործել այն բանից հետո, երբ սիրտը դադարում է աշխատել», - ասել է հետազոտության համահեղինակ դոկտոր Սեմ Պարնիան: «Բայց այս դեպքում գիտակցությունը, կարծես, շարունակում է գործել առնվազն երեք րոպե, թեև ուղեղը սովորաբար անջատվում է սրտի կանգից հետո 20-30 վայրկյանի ընթացքում»:

Դոկտոր Պարնիան հույս է հայտնել, որ հետագա հետազոտությունները կօգնեն հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում մարդու գիտակցության հետ մահից հետո: