Ադրբեջանի կողմից ձերբակալված ԼՂ ՊԲ հրամանատարի տեղակալը Գեղամ Մանուկյանի եղբայրն է

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալած ԼՂ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի եղբայրն է։
Հիշեցնենք, որ ադրբեջանական դատարանը Դավիթ Մանուկյանի խափանման միջոց է որոշել 4 ամսով կալանավորումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարի կամրջի տարածքից Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԼՂ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին։