Ռուսաստանի Դաշնության Նովոռոսիյսկ քաղաքում ռուսական «Շեշխարիս» նավթի արտահանման տերմինալի վրա անօդաչու թռչող սարքեր են հարձակվել։
Կրասնոդարի երկրամասի աշխատանքային խումբը հաստատել է նավթային տերմինալի վրա հարվածի և օբյեկտում հրդեհի մասին տեղեկությունը։
Վնասվել են նաև ցամաքային օբյեկտները։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նավի անձնակազմի երեք անդամ վիրավորվել են։ Նրանք հոսպիտալացվել են։
