Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանային հակամարտության մասին բանակցությունները ձախողվել են, հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։
«Աֆղանստանի պաշտոնյաների հետ բանակցությունները ավարտվել են առանց համաձայնության, քանի որ թալիբները հրաժարվել են տրամադրել սահմանին զինյալների հարձակումները սահմանափակելու հստակ երաշխիքներ», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ թալիբների բանակցողները պատրաստ են տրամադրել միայն բանավոր երաշխիքներ, իսկ Իսլամաբադը պնդել է գրավոր համաձայնագրի վրա։ Սա կարող է վտանգել երկու երկրների միջև անցյալ ամիս կնքված հրադադարը։
Ասիֆը նաև նշել է, որ Պակիստանը հաստատել է Աֆղանստանի տարածքից հարձակման դեպքում հակահարված տալու իր մտադրությունը։
