Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զրահատեխնիկան անպիտան է․ Զախարովա

Ֆրանսիական զինտեխնիկան տարբեր երկրներում արտադրված ռազմական տեխնիկայի անօգուտ խառնուրդ է, Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զրահատեխնիկան անպիտան է։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Բաստիոն» զրահափոխադրիչին։
«Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զրահատեխնիկան անպիտան է։ Մենք մտավախություն ունենք, որ հայերը կարող են կրկին խաբվել արևմտյան «բարեկամների» կողմից»,- նշել է Զախարովան։
Ըստ նրա՝ այն երբևէ չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը։