Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրում կլինի՞

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրում կլինի՞

Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային վերահսկողության ամբողջական կորստից հետո, այսպիսի կանխատեսում է արել Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։

Ըստ գործակալության՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը դժվար կլինի «Հայաստանից Ադրբեջանի պահանջների պատճառով՝ նրա տարածքով տարանցիկ միջանցք ստեղծելու և սահմանադրական փոփոխություններ կատարելը, ինչին քաղաքականապես դժվար կլինի համաձայնել»:

«Մեր բազային սցենարը հակամարտության սրում չի ներառում, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկա մնալ Հայաստանի տարածքում և սպորադիկ փոխհրաձգություններ են տեղի ունենում»։

Նշվում է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման մասին։ «Հայաստանը դադարեցրել է մասնակցությունն ու բյուջետային վճարումները Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, նաև մասնակցում է զորավարժություններին Միացյալ Նահանգների հետ: Սակայն Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը շատ մեծ է»:

Ըստ Fitch-ի՝ Հայաստանի դեմ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության կամ Եվրոպական միության երկրորդական պատժամիջոցներ չեն լինի, իսկ Հայաստանի ֆինանսական հատվածը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։