«Nissan»-ը կոտրել է գազատար խողովակն ու հայտնվել ձորակում, վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Սերոժ Հ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին ու ծառերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: