Արցախի Մարտունում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկով․ հայտարարություն

Արցախի Մարտունում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկով․ հայտարարություն

«Ջրամատակարարում» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել․

«Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի հարգելի՛ ջրօգտագործողներ, «Ջրամատակարարում» ՓԲ ընկերությունը հայտարարում է, որ գյուղի ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկով՝ ամեն օր ժամը 07:00-ից մինչև 23:00-ն:

«Ջրամատակարարում» ՓԲԸ-ն հայցում է Ձեր ներողամտությունը, ապավինում Ձեր համբերությանը և հորդորում խնայողաբար օգտագործել մատակարարվող ջուրը»։