Շարունակվում են ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները. Երևանի մետրոպոլիտեն

Շարունակվում են ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները. Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենում այս պահին ևս ընթացքային գծերի և հպակային ռելսի վերականգնման աշխատանքները շարունակվում են։

«Մետրոպոլիտենի հմուտ աշխատակիցներն ամբողջ գիշերվա ընթացքում անելու են հնարավորն ու անհնարինը, որպեսզի առավոտյան արդեն ուղևորների համար երթևեկությունն ընթանա բնականոն հունով և գրաֆիկի համաձայն»,- տեղեկացնում են Երևանի մետրոպոլիտենից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 14:23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։

Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։